Հանրային հեռուստաընկերությունը «Ֆրեսկո» փառատոնի մասին.
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ փառատոնի ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանն ամփոփել է երկրորդ տարվա աշխատանքը:
Փառատոնի նպատակը մարդասիրության և հանդուրժողականության ուղերձները տեղ հասցնելն է:

Փառատոնն անցկացվում էր հունիսի 27-ից հուլիսի 5-ը:

Բացումը տեղի է ունեցել Կարապի լճի տարածքում, որին հաջորդել են մարզերում բացօթյա դիտումներ, քննարկումներ: Փակման հանդիսավոր արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում էր:

Փառատոնին ներկայացված ֆիլմերի ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն ուներ հենց տեղում շփվել ռեժիսորների ու պրոդյուսերների հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Մանրամասները՝ տեսանյութում

http://www.youtube.com/watch?v=4-40f7X2tbY

07.07.2015

Betanet Company
Copyright © 2013 - 2020. Fresco International Festival. All Rights Reserved.