ՖՐԵՍԿՈ արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակները պատրաստում են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները, իսկ դիպլոմները և պատվոգրերը, որոնք տրվում են մրցանակակիր ֆիլմերի ռեժիսորներին և փառատոնի աջակիցներին, տպագրվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ խոնարհված ծաղկաթերթերից պատրաստված թղթերի վրա: